Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 60 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտասի պողոտայում՝ 12 նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված է՝ ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով:Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ, էլեկտրականությաբ և ինտերնետով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով և կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր:Մուտքն ունի վերելակ և դոմոֆոն։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։