Ռոստոմի փողոցում, քաղաքի կենտրոնում վաճառվում է 55 քմ մակերեսով 2 սենյականոց արևկող բնակարան, որը գտնվում է 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը 0-ական վիճակում է, տեղադրված է երկաթե դուռ, պանորամային պատուհաններ, սենյակները բաժանված են, հատակը՝ հարթեցված, պատերը՝ գաջած։ Ըստ հատակագծի բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջասենյակից, 1 սանհանգույցից, ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Շենքում գործում է 4 վերելակ, բակում լինելու է խաղահրապարակ: Մոտակայքում կան խանութներ, ժամանցի վայրեր և տրանսպորտի կանգառներ։ Առկա է ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով: