Վաճառվում է 2 սենյականոց հարմարավետ լուսավոր բնակարան՝ 53 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում, 5 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը եվրո նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը անհատական է: Խոհանոցը ստուդիո է: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը նորաոճ կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Շենքում գործում է վերելակ: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութներն ու ժամանցի վայրերը: Թաղամասը մաքուր է և մշտապես խնամվում է: