Բուզանդի փողոցում՝ Մաշտոցի պուրակի հարևանությամբ, վաճառվում կամ վարձակալության է տրվում երկու սենյականոց բնակարան՝ 15 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ամբողջությամբ կահավորված է, տեղադրված է անհրաժեշտ տեխնիկան։ Սենյակները լուսավոր են, ունի մեկ բաց պատշգամբ։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Մոտակայքում է գտնվում Հանրապետության Հրապարակը, բազմաթիվ խանութներ, ժամանցի և հանգստի վայրեր։ Հավելավճարի դեպքում կարելի է ձեռք բերել նաև ստորգետնյա կայանատեղ։