Վաճառվում է 3 սենյականոց բնակարան 73.04 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Լենինգրադյան փողոցում, 6 հարկանի նորակառույց շենքի 2-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր։