Վ.Համբարձումյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի մոտ, վաճառվում է տրվում երեք սենյականոց բնակարան, որը գտնվում է 9 հարկանի շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, բնակեցված չէ։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Սենյակները ընդհարձակ են և լուսավոր, ունի փակ տնտեսական պատշգամբ։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրոպական արտադրության են, ներսի դռները փայտից, հատակին՝ կաղնու մանրահատակ է։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են։ Տեղադրված է գազի կաթսա և երեք օդորակիչ։ Պատուհանից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռը։ Մոտակայքում են գտնվում Պարմա սուպերմարկետը, բազմաթիվ այլ խանութներ, դպրոց, մանկապարտեզ և այլն։