Նոր Նորքի 5-րդ զանգվածում՝159-րդ դպրոցի հարևանությամբ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է հինգ հարկանի քարե շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները եվրո, խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են, հատակին որակյալ լամինատ է։ Ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, անցկացված է անհատական ջեռուցման համակարգ: Ունի փակ տնտեսական պատշգամբ։ Սենյակները լուսավոր են։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, դպրոց և մանկապարտեզ։ Հնարավոր է վաճառք կահույքով և տեխնիկայով։