Նալբանդյան - Սայաթ Նովա հատվածում, 1-ին գծի վրա վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ լուսավոր բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 102 քմ: Այն գտնվում է 5 հարկանի` ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, հարմարավետ կահավորված է, համալրված է տեխնիկայով: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, հատակը երեսպատված է մանրահատակով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ` մեկը ֆրանսիական: Շենքն ունի 2 մուտք` փողոցից և բակից, հարևանությամբ տեղակայված են տարբեր խանութներ, ժամանցի կենտրոններ, սրճարաններ, բանկեր և այլն: