Վարդանանց փողոցում՝ Հանրապետության փողոցի խաչմերուկում վաճառվում է 3 սենյականոց լուսավոր բնակարան` 100.4 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է 2 օդորակիչ: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է որակյալ փայտե մանրահատակով: Սենյակները և խոհանոցը գեղեցիկ նորաոճ կահավորված են, համալրված են բարձրորակ գույքով և տեխնիկայով: Լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Բակում կա բացօթյա ավտոկայանատեղի, մոտակայքում են քաղաքի հայտնի սրճարաններն ու խանութները: