Մաշտոցի պողոտայի վրա, "Ամերիա" բանկի մոտ, "Black Angus" ռեստորանի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի վերջին հարկում, գտնվում է 4 սենյականոց նոր կապիտալ վերանորոգված, հարմարավետ բնակարանը` 102 ք.մ ընդհանուր մակերեսով: Լուսավոր և ընդարձակ բնակարան է, համալրված հետաքրքիր դիզայներական լուծումներով: Լոգասենյակը և խոհանոցը սալիկապատ են, մանրահատակը` կաղնե, խոհանոցի կահույքը ներկառուցված է: Ունի նաև մանսարդային հարկ: Բնակարանը կահավորված է, առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Ապահովված է մշտական ջրամատակարարմամբ և գազաֆիկացված է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Մոտակայքում կան տարատեսակ բրենդային խանութներ, ժամանցի վայրեր, դպրոց և այլն: