Սայաթ–Նովա պողոտայի և Չարենց փողոցի հատման կետից մի փոքր հեռու՝ Օղակաձև այգու մոտ, վաճառվում է երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5–րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է, իսկ ինտերիերին տրված են գեղեցիկ լուծումներ, որն էլ ավելի հարմարավետ է դարձնում այս բնակարանը։ Այն ջեռուցվում է անհտական ջեռուցման համակարգով։ Շենքը ունի պահակային ծառայություն, ինչպես նաև անվտանգության համակարգ։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղի: Ունի գեղեցիկ բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և գեղեցիկ այգին։