Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 145 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Ամիրյան փողոցների խաչմերուկում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, խոհանոցի և նախասրահի հատակը ծածկված է պրեսգրանիտով, իսկ ննջարաններում և հյուրասենյակում՝ լամինատով: Ջեռուցումը իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ունի ընդարձակ բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա ավտոկայանատեղի: