Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 99 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վ.Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը գտնվում է նորմալ վիճակում։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի բաց պատշգամբ։ Բակում առկա է տարածք՝ մեքենաներ կայանելու համար։ Բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը մոտ են գտնվում։