Վաճառվում է կապիտալ վերանորոգված չորս սենյականոց բնակարան Արշակունյաց պողոտայում՝ հինգ հարկանի քարե շենքի երկրորդ հարկում։ Բնակարանը ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Անցկացված է անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչ։ Սենյակները լուսավոր են, ունի մեծ բաց պատշգամբ։ Վաճառվում է խոհանոցի կահույքով և ներկառուցված պահարաններով, ցանկության դեպքում հնարավոր է վաճառք նաև ամբողջ գույքով։ Մոտակայքում են գտնվում Երևան Մոլ առևտրի կենտրոնը, բազմաթիվ այլ խանութներ, դպրոց և այլն։