Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում՝ Հյուսիսային պողոտայի հարևանությամբ, վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 200 քմ.: Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումը կենտրանացված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որը նայում է դեպի Աբովյան փողոց։ Խոհանոցը կահավորված է, լի է ներկառուցված պահարաններով։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: