Վաճառվում է 4 սենյականոց դուպլեքս բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ա. Տիգրանյան փողոցում՝ Հաղթանակ զբոսայգու մոտ(մոնումենտում), 5 հարկանի քարե շենքի 4-րդ և 5-րդ հարկերում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Բաց պատշգամբից բացվում է քաղաքի հիանալի տեսարան: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։