Վաճառվում է 6 սենյականոց ընդարձակ պենտհաուս բնակարան՝ 224 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 9-րդ և 10-րդ հարկերում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով, իսկ աստիճանները և միջանցքների հատակը՝ կերամոգրանիտով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Ունի 5 բաց պատշգամբ։ Խոհանոցի կահույքը տեղադրված է։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Շենքի սպասարկման վճարը շատ ցածր է։