Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 6 սենյականոց Լյուքս դասի բարձրակարգ վերանորոգումով դուպլեքս (2 հարկանի) բնակարան` 397 քմ մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում` 15 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կահավորված է թանկարժեք գույքով, ապահովված է որակյալ տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ունի 2 բաց պատշգամբ, որից բացվում են քաղաքի գեղեցիկ տեսարաններ: Բնակարանն ունի յուրորինակ ոճի բարձր առաստաղ` 3.5 մ, հատակը երեսպատված է պրեսգրանիտով և մանրահատակով: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած են բարձրարժեք սանտեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված համակարգով է գործում, տեղադրված են օդորակիչներ: Բաղկացած է նախասրահից, հյուրասենյակից, 2 խոհանոցից, 4 ննջարանից, 3 սանհանգույցից, լվացքատնից, բաց պատշգամբներից, ունի զգեստասենյակ և ներկառուցված պահարաններ: Բնակարանն ունի գեղեցիկ տեռասա: Շենքում գործում է 2 վերելակ, ունի անվտանգության համակարգ և ստորգետնյա ավտոկայանատեղի։ Հարևանությամբ են բոլոր ենթակառույցներն ու ժամանցի վայրերը: