Վաճառվում է տրվում 2 հարկանի գեղեցիկ վերանորոգված քարե առանձնատուն՝ բնակելի 273 քմ. մակերեսով և 400 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ավան Առինջում: Այն կապիտալ նորոգված է։ Առանձնատունն ունի 5 ննջասենյակ և 1 զգեստասենյակ, 2 սանհանգույց, 1 խոհանոց, խորդանոց, ընդարձակ նախասրահ, հյուրասենյակ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած անհրաժեշտ սանտեխնիկայով։ Ունի գեղեցիկ բակ, բացօթյա լողավազան, անցկացված է ոռոգման կաթիլային համակարգ՝ այգին ջրելու համար: Տունը պարսպապատ է, առկա է ավտոտնակ: Ինչպես նաև անցկացված է անվտանգության համակարգ: