Ավան Առինջոիմ՝ Սևակի թաղամասում վաճառվում է 2 հարկանի քարե առանձնատուն 215 ք.մ. բնակելի մակերեսով և 450 ք.մ. կից հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, բնակեցված չի եղել, բոլոր կոմունիկացիաները անցկացված են։ Ունի 2 բաց պատշգամբներ։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Սենյակները արևոտ են և լուսավոր։ Բակում տեղադրված է քարե ավտոտնակ։ Ունի այգի պտղատու ծառերով։ Ամբողջությամբ պարսպապատ է, մուտքին տեղադրված են երկաթյա դարպասներ։