Մոնումենտի Բաբայան փողոցի առաջնագծում վաճառվում է եռահարկ առանձնատուն։ Հողատարածքի ընդհանուր մակերեսը 2373 քմ է, շինության մակերեսը՝ 3426 քմ, իսկ բնակելի մասի մակերեսը կազմում է 2811 քմ։ Առանձնատունն ունի ընդարձակ կիսանկուղ, որտեղ առաստաղի բարձրությունը հասնում է մինչև 3,41 մետրի։ Կիսանկուղային հարկի բնակելի մակերեսը 931 քմ է։ Այս հարկում կարելի է ստանալ խաղասրահ, հանգստի գոտի և ժամանցի տարբեր սրահներ։ Առկա են սանհանգույցներ, անցկացված են անհրաժեշտ բոլոր կոմունիկացիաները և օդափոխման համակարգը։ Այս հարկից կա ելք՝ դեպի ընդարձակ և բարդիապատ բակային տարածք, որտեղ տեղակայված է ավանդական խորովածանոցը։ Ծառերի խտությունից և հասակից կարելի է «մոլորվել» այս այգում։ Իսկ ահա նկուղային հարկի ընդհանուր մակերեսը կազմում է 212,5 քմ, որտեղ տեղակայված է 87 քմ մակերեսով փակ լողավազան։ Լողավազանի շուրջն ամբողջովին վիտրաժային պատուհաններ են։ Հնարավորություն կա լողավազանը դարձնել բացօթյա։ Առաջին հարկի բնակելի մակերեսը կազմում է 949,5 քմ, որտեղ առկա է հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, ննջասենյակներ, լոգարաններ, հյուրերի համար նախատեսված սանհանգույցներ, աշխատասենյակներ և այլն։ Ամբողջ առանձնատունը հարուստ է գեղեցիկ պատշգամբներով և իհարկե ընդարձակ տերասսայով, որտեղից տեսարան է բացվում կրկին դեպի հրաշագեղ այգի։ Առանձնատան նախագիծը տարբերվում է իր տեսակով և դիզայնով՝ նույնիսկ աստիճանավանդակների հարցում։ Շքեղ և ուրույն աստիճանավանդակները տանում են դեպի երկրորդ հարկ, որի բնակելի մակերեսը կազմում է 450,5 քմ։ Այստեղ ևս առկա են ննջասենյակներ և լոգարաններ։ Առանձնատան վերջին հարկում տեղակայված է ձեղնահարկը։ Մակերեսը՝ 364 քմ։ Այստեղ առաստաղի բարձրությունը 1,30 մ-ից հասնում է մինչև 3,30 մ։ Առանձնատանը կից առկա է օժանդակ շինություն, որը նախատեսված է պահակակետի կամ անվտանգության ապահովման համար։ Մակերեսը՝ 16,4 քմ։ Առանձնատունը կառուցվել է 2005-2006 թվականին, որի ժամանակ ճարտարապետ-դիզայներները մեծ շեշտադրում են կատարել առանձնատան շուրջը գտնվող կանաչապատ գոտու վրա։ Այստեղ կանաչ գոտին կազմում է հողատարածքի մոտավոր 60%-ը, ինչն ապահովում է առանձնատան բնակիչներին էկոլոգիապես մաքուր օդով։