Մոնումենտի Բաբայան փողոցի առաջնագծում վաճառվում է երկհարկանի առանձնատուն: Վիճակը ՝ամբողջությամբ վերանորոգված է իտալական լավագույն բրենդների թանկարժեք պարագաներով, մոդեռն և դասական ոճերի նրբաճաշակ ու ներդաշնակ համադրությամբ և երբևէ բնակեցված չի եղել։ Շինության մակերես՝ 700 քմ, իսկ հողատարածքի մակերեսը՝ 800 քմ. է: Բաղկացած է 10 սենյակներից՝ 6 Ննջարան, հանդերձասենյակներ , 8 սանհանգույց, առանձնացված լվացքատուն, աշխատասենյակ, հարմարավետ պատշգամբներ, 195քմ. առանձին հանգստյան գոտի՝ հանգստյան գոտում ունի մեծ լողավազան, շոգեբաղնիք, խորովածանոց, 2 լիովին առանձին մուտքերերով ջակուզիի սենյակ, հյուրասրահ, փակ ավտոտնակ` 4 մեքենայի համար, բաց ավտոկայանատեղ` 3 մեքենայի համար: Լողավազանը հատուկ շարժական պատուհաններով փակվում և վերածվում է ձմեռային լողավազանի: Առանձնատունը նույնիսկ 1 օր չի բնակեցվել: Կառուցված է նաև վրձնանկարներով զարդարված մառան, որտեղ ևս կարելի է կազմակերպել հյուրասիրություններ ու խնջույքներ: