Վաճառվում է երկհարկանի առանձնատուն Նոյ թաղամասում, որի բնակելի մակերեսը կազմում է 420 քմ, հողատարածքը` 600 քմ: Անձնատունը կապիտալ վերանորոգված է, համալրված է բարձրորակ կահավորանքով, և կենցաղային տեխնիկայով: Ջեռուցումը իրականացվում է անհատական ջեռուցման համակարգով, ունի տաքացվող հատակ, մյուս մասը լամինատ է: Բաղկացած է լուսավոր հյուրասենյակից, խոհանոցից, 4 ննջարանից, որոնցից 2-ը իրենց սանհանգույցով են: Ընդհանուր առկա է 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Կա բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Առանձնատունը երեսապատված է տրավերտինով, բակը կոկիկ է ու խնամված, ունի բացօթյա լողավազան, ամառային տաղավար, ավտոտնակ, հեռակառավարվող դարպասներ: