Հովնաթան փողոցի վրա, այլ սեփական շինությունների հարևանությամբ, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն, որի մակերեսը կազմում է 362 քմ., իսկ կից հողատարածքինը` 400 քմ.: Քարե կապիտալ շինություն է, որը բակի կողմից ընդլայնվել է ամառային տաղավարների շնորհիվ, որտեղից բացվում է տեսարան դեպի պտղատու այգին: Առաջին հարկում սենյակներից մեկը առանձնացված է վարսավիրանոցի համար և համապատասխան կահավորված է: Բոլոր կոմունիկացիաները անցկացված են, տեղադրված է գազի կաթսա, խոհանոցն ու սանհանգույցը սալիկապատված են, հատակը ծածկված է մանրահատակով: Առանձնատան ամբողջ տարածքը պարսպապատված է, իսկ մուտքին տեղադրված են մետաղյա դարպասներ: Բնակավայրին կից կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, կա դպրոց և մանկապարտեզ: