Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ շինությամբ առանձնատուն՝ Նորաբացում։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 462,2 քմ, տնամերձ հողատարածքը` 1350 քմ։ Առանձնատունը վերանորոգված է, միայն պատերն ունեն կոսմետիկ վերանորոգման կարիք։ Ունի բարձր առաստաղ, հատակը երեսպատված է որակյալ մանրահատակով և մարմարով, ներքին աստիճանները և սյուները նույնպես մարմարապատ են: Տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, ննջարան և սանհանգույց։ 2-րդ հարկում կա 4 ննջարան և սանհանգույց։ Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, կա լվացքի սենյակ: Բակը խնամված է ու կոկիկ, ունի հանգստի տարածք` բուխարիով, ավտոտնակ և մեծ հողատարածք, որտեղ կան պտղատու ծառեր: