Վաճառում է 2 հարկանի նորակառույց առանձնատուն՝ ընդհանուր 1700 ք.մ. տարածքով, որից բնակելին 500 քմ. և 1200 քմ. տնամերձ հողատարածք, այն գտնվում է Արագածոտնի մարզի՝ Փարպի գյուղում՝ Երևանից ընդհամենը 16 կմ հեռավորության վրա։ 500 քմ-ի մակերեսի մեջ են մտնում տունը, հանգստի գոտին, ետնամասի և դիմացի այգին, ավոտոնակը։ Առանձնատունը գտնվում է վերանորոգման ընթացքում։ Հոսանքի լարերը, ջրի խողովակները և ջեռուցման համակարգը անցկացված է։ Տանիքը ամբողջովին վերանորոգված է։ Ապահովված է մշտական խմելու և ոռոգման ջրերով, ունի գազի հնարավորություն։ Տեղադրված են եվրոպատուհաններ, երկաթյա դուռ: Հողատարածքի վրա կա մոտ 100 պտղատու ծառեր։ Այն պարսպապատ է, ունի անվտանգության համակարգ։