Տ.Պետրոսյան փողոցի վրա՝ Արայ Ամրոց ռեստորանի հարևանությամբ, վաճառվում է այս ավտոտեխսպասարկման կետը։ Այն երկու հարկանի առանձին շինություն է։ Ընդհանուր մակերեսը կազմում է 300 քմ, որից 120 քմ ավտոտեխսպասարկման կետն է, 80 քմ առևտրային կետեր և 100 քմ մակերեսով ազատ հողատարածք։ 2-րդ հարկում հատկացված է 80 քմ մակերես գրասենյակների համար։ Տարածքը կապիտալ վերանորոգված է։ Անցկացված է եռաֆազ հոսանք։ Տեղադրված է օդորակիչ։ Կա նաև անվտանգության համակարգ և տեսանկարահանող սարքեր։ Առկա է 3 ավտոամբարձիչ ու անիվների հավասարեցման դիագնոստիկ կենտրոն։ Առկա է շարժիչի կարգավորման սարքավորումներ, թափքի սարքավորումներ և էլեկտրական դիագնոստիկ սրահ։