Նախագիծ
Ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող, բայց արդեն իսկ մեծ համբավ նվաճած «Արարատ Ռեզիդենշլ» բնակելի համալիրի կառուցապատման աշխատանքներին սկիզբ էր դրվել 2004թ. սեպտեմբերին։
Երկու տասնհինգ հարկանի մոնոլիտ շինությունները գտնվում են Ամերիկյան համալսարանի մոտ։ Վայրի ընտրությունը պատահական չի կատարվել, քանզի հենց այստեղից է երևում ողջ Երևանն իր հմայքով և վայելչությամբ։ Շինությունները եզակի են իրենց տեսակի մեջ նաև այն առումով, որ հարևանությամբ չկա ոչ մի բարձրահարկ կառույց, և ապագա տաս տարիների ընթացքում մայրաքաղաքում նմանատիպ բազմահարկ շենքեր կառուցելու նախագիծ նախատեսված չէ։ Սա նշանակում է, որ ազատ տեսարանին երբեք ոչինչ չի խոչընդոտի, և էլիտար համալիրների բնակիչները կազատվեն հարևան շենքերի պատուհաններին անդադար նայելու ոչ այնքան ցանկալի գործողությունից։
Ձեռք բերելով բնակարան «Արարատ Ռեզիդենշլ» էլիտար համալիրում՝ Դուք կվայելեք ոչ միայն հանգիստ և բարեկեցիկ կյանք, այլև կօգտվեք մատչելի, բոլորին հասու կոմունալ և այլ տեսակի ծառայություններից, որոնք նախատեսում են տարածքների կանաչապատումը, լողավազանը, ադմինիստրացիայի և անվտանգության ծառայությունները։ Մուտքը տարածք խիստ սահմանափակ է։ Չնայած համալիրը գտնվում է Կենտրոնին մոտ, բայց գլխավոր ճանապարհից հեռու, այստեղ մշտապես տիրում են էկոլոգիապես մաքուր պայմաններ և անաղմուկ միջավայր։
2008 թ. մարտ ամսին համալիրը վերջնականապես հանձնվեց շահագործման։ Այսօրվա դրությամբ, բնակարանների 50%–ից ավելին արդեն գտել է իր սեփականատերերին։
Դիրքը
«Արարատ»–Ռեզիդենշլ էլիտար բնակելի համալիրը գտնվում է մայրաքաղաքի էկոլոգիապես մաքուր թաղամասում՝ Ամերիկյան համալսարանի, Նախագահի նստավայրի, Բրիտանական դեսպանատան և այգու հարևանությամբ։ Այստեղից կարելի է տաս րոպե քայլելով հասնել Ազատության հրապարակ և սիրված Կասկադ համալիր։
Հատակագիծ
Այս երկու մոնոլիտ սեյսմակայուն շինություններից յուրաքանչյուրը բաղկացած է տասներեք հարկերից։ Վերջին երկու հարկերը զբաղեցնում են փենթհաուս բնակարանները։
Ամեն շինության ընդհանուր մակերեսը կազմում է 636 ք.մ։ Յուրաքանչյուր հարկում տեղակայված են 91 ք.մ մակերեսից մինչև 179 ք.մ մակերես ունեցող բնակարաններ։ Փենթհաուսների մակերեսը տատանվում է 245 ք.մ մակերեսից մինչև 314 ք.մ։
Շինությունների առաջին հարկերը զբաղեցնում են ոչ տիպային և համեմատաբար ավելի քիչ մակերես ունեցող բնակարանները, սպորտ նշանակության տարածքները և բազմաֆունկցիոնալ դահլիճները։
Ամեն շինությունում ստեղծված են երկհարկ ավտոկայանատեղիներ՝ նախատեսված է 80 ավտոմեքենայի համար։
Համալիրի ընդհանուր մակերեսը կազմում է 3400 ք.մ։ Տարածքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, և մուտքը խիստ սահմանափակ է։ Անընդհատ տարվող կանաչապատման և մաքրման աշխատանքների շնորհիվ շրջակայքը գտնվում է անթերի վիճակում։ Բնակիչների ամառային հանգիստն առավել հագեցած և բազմազբաղ դարձնելու համար՝ բակում տեղադրվել է երկու լողավազան, իսկ գիշերային Երևանի հիասքանչ տեսարանը բաց չթողնելու և հարմարավետություն ստեղծելու համար՝ լուսավորվել է ողջ տարածքը։ Ի համեմատ նմանատիպ այլ էլիտար շինությունների, այստեղ բոլոր լրացուցիչ ծառայությունների գումարը շատ չնչին է և ամսական կազմում է ընդամենը 20,000ից 30, 000 դրամ։
Բնակարանների մի մասը կապիտալ վերանորոգված է, մի մասը՝ առանց ներքին հարդարանքի, ինչի շնորհիվ Դուք կունենաք հնարավորություն ի կատար ածելու բնակարանի դիզայնի հետ կապված Ձեր անհատական և փոքր–ինչ խելահեղ, նույնիսկ արտասովոր մտահղացումները։
Էլիտար շինություններում առանձնահատուկ տեղ են գրավում փենթհաուսները։ Հյուրասենյակներում տեղադրված է բուխարի։ Պանորամային պատուհաններն ու վիտրաժային դռները հաղորդում են անվերջ տարածության զգացողություն, իսկ արտասովոր ընդարձակ ամառային պատշգամբները կերտում են լիարժեք հանգստի մթնոլորտ։
«Արարատ Ռեզիդենշլ» համալիր ասելով՝ ի նկատի ունենք մատչելի գներով, առանց հավելյալ և արհեստական ծախսերի բնակարաններ։
Դառնալով համալիրի որևէ բնակարանի սեփականատեր՝ Դուք վերջիվերջո կիրականացնեք էլիտար շենքում արտառոց նախագծով և բարեհարմար տուն ունենալու Ձեր վաղեմի երազանքը։