Չարենց փողոցի վրա՝ Երևանի Պետական համալսարանի հարևանությամբ վաճառվում է այս բարը, որը գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի հարկում և զբաղեցնում է 188 ք.մ. մակերես, որից 44 ք.մ. բացօթյա տարածություն է։ Տարածքը կապիտալ վերանորոգված է, ապահովված է մշտական ջրով, ունի գազի հնարավորություն։ Պատուհանները եվրոպական արտադրության են։ Ունի առանձին սանհանգուց, որը սալիկապատված է, էլեկտրականացված է։ Առաստաղի բարձրությունը 4 մ. է։ Մուտքը Համալսարանի բակից է։ Բակում կա ազատ տարածք մեքենաներ կայանելու համար։ Հնարավոր է նաև փոխանակում այլ անշարժ գույքի և ավտոմեքենայի հետ՝ հավելավճարով։