Ծովասար հանգստի համալիր

Նախագիծ

«Ծովասար Սևան»  ընտանեկան հանգստի համալիրը գտնվում է  Սևանա Լճի ափին` նախատեսված ընտանեկան անվտանգ և հարմարավետ հանգստի ու բնակության համար:

Համալիրը շահագործման է հանձնվելու 2014թվականի հուլիսի 1-ին:

Նախագիծը Սևանա լճի ափին սեփական բնակարան կամ առանձնատուն ունենալու հնարավորություն է  ընձեռում բոլոր ցանկացողներին:

Համալիրի` վաճառքի ենթակա հատվածը բաղկացած է  29 բնակարաններով  5-հարկանի  շենքից  և 5 քոթեջներից:

Համալիրի տարածքը պատնեշված է, գործելու են նաև անվտանգույթան ու հսկողության ծառայություններ:

Հաշվի առնելով Սևանի բնակլիմայական պայմանները  համալիրը կառուցվում է  բարձրորակ շինանյութերով  և  այն ամբողջությամբ նախատեսված է նաև ձմեռային հանգստի համար:

Բարձր դիրքի  շնորհիվ  հաստատության գրեթե բոլոր պատշգամբներից  հիանալի տեսարան է բացվում դեպի դիմացի ափում գտնվող թերակղզին:

Ծովասար համալիրում անշարժ գույքի ձեռք բերումը շահավետ ներդրում է,  քանի որ այն կարող է կայուն եկամտի աղբյուր դառնալ ձեր ընտանիքի համար:

Պաշտոնական բացումը տեղի կունենա 2014թ հուլիսի 1-ին:

Դիրքը

«Ծովասար Սևան» հանգստի համալիրը գտվում է Երևան քաղաքամայրից մեկ ժամ հեռավորության վրա, Սևանա լճի արևմտյան ափին, Սևան-Գավառ ճանապարհի սկզբից 7րդ կիլոմետրի վրա: