«Սարկիսաշեն»- առանձնատուն 65,0 մլն. դրամ

Նախագիծ

2009թ. սկիզբ  դրվեց  «Սարկիսաշեն»  բնակելի թաղամասի կառուցապատման աշխատանքներին: Արդյունքում ավարտին հասցվեց և մեր իրականության մեջ իր ուրույն տեղը գտավ մի նոր, հարմարավետ և բնակեցման լիովին պատրաստ փոքրիկ «քաղաք»: Այս ամենի վառ ապացույցն են մայրաքաղաքի էկոլոգիապես մաքուր հատվածում տեղակայված, լիակատար հանգիստ պարգևող, անվտանգության համակարգերով ապահովված , փարթամ բուսականությամբ առատ, ներդաշնակ ճարտարապետական լուծումներով կառուցված շինությունները:

Դիրքը

«Սարկիսաշեն» բնակելի թաղամասը գտնվում է Նորք Մարաշ համայնքում՝ Դավիթ Բեկ փողոցից 200 մ հեռավորությամբ, քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: