Նախագիծ
Քաղաքային, արդիական ենթակառուցվածքով ավելի քան երկու հարյուր առանձնատներ` շրջապատված գեղեցիկ տեսարանով, դարձել են բարեկեցության, հարմարավետության և շքեղության խորհրդանիշ:
"Վահագնի" թաղամաս ասելով` հասկանում ենք Ձեր նպատակասլացությունը, նվաճումները` մարմնավորված օրիգինալ և համաշխարհային դասին համապատասխան առանձնատների մեջ:
Սկսած 1998թ.-ից "Հովնանյան Ինթերնեյշնլ" ընկերությունը Հայաստանին տալիս է զգալի աղբյուրներ` ստեղծելով նոր աշխատատեղեր, մատուցելով միայն ամբողջական ծառայություն և բարձրորակ շինություններ: Այնուամենայնիվ, կարևորագույն փաստը կայանում է նրանում, որ "Հովնանյան Ինթերնեյշնլ" ընկերությանը հաջողվել է ոչ միայն իր ահռելի ներդրումն ունենալ ազգի միաբանության մեջ, այլև պահպանել հայկական ավանդույթները: Յուրաքանչյուր հայ այստեղ կգտնի իր տունը, կկառուցի իր երազանքի տունը:
Բնակվել Վահագնի թաղամասում ասելով` հասկանում ենք վերադարձ դեպի մեր արմատները և պապենական հողը:
Հռչակավոր բարերար և գործարար Վահագն Հովնանյանին հաջողվեց ստեղծել ոչ թե լոկ էլիտար և հարմարավետ բնակելի թաղամաս, այլ սկիզբ դնել կյանքի նոր մակարդակի:
Արդեն իսկ ավելի քան երկու հարյուր հայ ընտանիք դաստիարակում է իր զավակներին, տնկում է ծառ այս թաղամասում և պարծենում իր օջախով, որոնք համապատասխանում են եվրոպական չափանիշներին ու աչքի ընկնում իրենց յուրօրինակ ճարտարապետական լուծումներով:
Դիրքը
«Վահանգի» բնակելի թաղամասը գտնվում է քաղաքի կենտրոնից ընդամենը 11 կմ հեռավորության վրա։
Հատակագիծ
Երկու հարյուրից ավելի առանձնատներ` իրենց հարակից կանաչապատ, ազատ հողատարածքներով, շուրջօրյա հսկողություն, գործող կոմունալ ծառայություններ, համբավ վայելող "Արարատ Վելլի" ակումբ, ակումբի հպարտություն` Անդրկովկասի համար առաջին գոլֆի դաշտը.ահա այս ամենը հասանելի կլինի Ձեզ Վահագնի թաղամասում: Երևանի կենտրոնից ընդամենը 11 կմ հեռավորության վրա է գտնվում բարեկեցության և շքեղության կղզյակը` շրջապատված լեռներով: Հարմարավետ առանձնատները և բնության աննկարագրելի տեսարանը ներդաշնակ համադրություն են կազմում միմյանց հետ, և թաղամասի յուրաքանչյուր պատուհանից անդադար կարող եք զմայլվել հայերի պաշտամունքով ` Արարատով: Ծախսելով ընդամենը տասնհինգ րոպե, Դուք կհայտնվեք խաղաղ և էկոլոգիապես մաքուր թաղամասում:
Համալիրի վարչակազմը ապահովում է կոմունիկացիաների հասանելիություն, կանաչապատ տարածքների խնամում, ամբողջական սպասարկում, և, անշուշտ, այնպիսի նախագծերի իրականացում, ինչպիսիք են ժամանակակից առևտրային կենտրոնները, ուր տեղ կգտնեն խանութներ, ռեստորանային համալիրներ, գրասենյակներ, համաժողովների դահլիճներ և այլն: Իսկ թաղամասի բնակիչների ամենահաճելի և ցանկալի նվերը կլինի արհեստական լիճը, որն այժմ գտնվում է ընդարձակման փուլում:
Ձեզանից միմիայն կպահանջվի ընտրել տան մոդելը: Շահագործման հանձնելու պահին Դուք արդեն կստանաք կատարյալ վերանորոգված, կահավորված շինություն: Կառույցի ազատ լինելու փաստը Ձեզ թույլ կտա միանգամայն անկաշկանդ երևակայել և ստեղծագործել նախագծման ու ներքին հարդարման հարցում: Սակայն, եթե Դուք ունեք յուրահատուկ տան անհագ ցանկություն, ապա փորձառու ինժեներական և ճարտարապետական թիմը հաշվի կառնի Ձեր յուրաքանչյուր քմահաճ իղձ:
Ձեռք բերելով արդիական և բարեհարմար առանձնատուն "Վահագնի" թաղամասում, Դուք և Ձեր մտերիմները կձերբազատվեք քաղաքում տիրող իրարանցումից: Նույնիսկ առանձնատան բոլոր վեց մոդելներն են իրենց մեջ կրում հայկական ավանդույթների և մշակույթի ոգին: