Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի, ժամանցի վայրերը, բազմաթիվ խանութներ, մի քանի քայլ այն կողմ Օպերայի թատրոնը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: