Եզնիկ Կողբացի փողոցում վարձակալության է տրվում 2 սենյականոց լուսավոր ու ընդարձակ բնակարան` 54 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 6-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, գեղեցիկ ու նորաոճ կահավորված է, համալրված է բարձրորակ գույքով ու տեխնիկայով: Ունի անհատական ջեռուցման համակարգ, տեղադրված է օդորակիչ: Հատակը ծածկված է լամինատով և սալիկներով, սանհանգույցը սալիկապատված է և հագեցած սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ, ունի բացօթյա ավտոկայանատեղի: Մոտակայքում են գտնվում բոլոր բրենդային խանութները, բանկերը, սրճարաններն ու ժամանցի վայրերը: