Արամի փողոցի վրա՝ Մալիբու սրճարանի դիմաց, 15 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում, վարձակալության է տրվում երկու սենյականոց բնակարան: Ունի հարմարավետ և նրբաճաշակ կահավորանք, որը ամբողջությամբ նոր է: Բնակարանը գտնվում է գերազանց վիճակում։ Հագեցած է անհրաժեշտ տեխնիկայով: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով: Ջեռուցումը կատարվում է գազի կաթսայով, իսկ օդափոխումը՝ օդորակիչով: Շքապատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան: Մի քանի քայլ հեռավորության վրա են գտնվում Օպերայի և Բլետի թատրոնը, տարբեր ժամանցի վայրեր: Մոտակայքում կան սուպերմարկետ և խանութներ։ Հարևանությամբ գտնվում է "Diamond house" ռեստորանային համալիրը, ինչպես նաև "Ելակ" և "Մոսկվիչկա" սուպերմարկետները։ Ունի նաև ստորգետնյա կայանատեղի։ Անցկացված է ինտերնետ։