Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 98 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնե մանրահատակով և պրեսգրանիտով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Կասկադ։ Ավտոմեքենաների համար հատկացված է բացօթյա կայանատեղի։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Վարձ` 1300 -2800$, Օրավարձ` 60 -100 $: Viber WhatsApp +(374) 77600-010 Արթուր