Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 106 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ ինտերիեր, այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված են։ Բնակարանում առկա է 2 սանհանգույց, որոնք պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` դեպի պողոտա գեղեցիկ տեսարաններով: Շենքում գործում է վերելակ, կա մաքրության սպասարկման ծարայություն: Հարևանությամբ է Օպերան, Հանրապետության հրապարակը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: