Արամի փողոցում, գեղեցիկ այգու հարևանությամբ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 4 սենյականոց լուսավոր, նրբաճաշակ եվրո վերանորոգված բնակարան` 147 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը համալրված է բարձրորակ կահավորանքով և կենցաղային տեխնիկայով: Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումն անհատական է՝ առկա է օդորակիչ: Հատակը պատված է լամինատով ու սալիկներով: Առկա է 2 լոգասենյակ, որոնք սալիկապատված են, ապահովված են որակյալ սանտեխնիկայով, ունի ջակուզի: Բնակարանն ունի լվացքի սենյակ ու մի մեծ բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով դեպի փողոց: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ունի անվտանգության համակարգ: Մոտակայքում են բոլոր ենթակառույցներն ու ժամանցի վայրերը: Օրավարձը` 120 - 280 $, երկարաժամկետ` 2500 - 6500 $: