Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց բնակարան 128 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փոքր կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։