Վարձակալության է տրվում 4 սենյականոց բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Կողբացի փողոցների խաչմերուկում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է բարձրորակ սանտեխնիկայով: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրված է նաև օդորակիչ։ Ապահովված է կոմունալ բոլոր հարմարություններով։ Ունի լվացքատուն։ Բնակարանը կահավորված է նոր և նրբաճաշակ կահույքով։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, ժամանցի վայրեր, այգի, խաղահրապարակ։ Վարձակալության գումարի մեջ ներառված չեն օրենքով սահմանված հարկային ծախսերը։