Արցախի պողոտայում, 1-ին գծի վրա վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն բաց տարածք` որն ունի նաև հանգստի տարածք` 1 սենյականոց տուն: Հողատարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 250 քմ: Առկա է ջուր և հոսանք: Պարսպապատված է: Հարմար է նաև պահեստային տարածք օգտագործելու համար: Տունը վերանորոգված է, ապահովված է կոմունալ պայմաններով: Տեղադրված է գազի կաթսա, օդորակիչ, կա սառնարան, կահավորված է: Ունի սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Կա բաց տարածք` մեքենաներ կայանելու համար: