Սեփականատիրոջ կողմից, առանց միջնորդի: Լվովյան փողոցում, Թաթուլ Կրպեյանի զբոսայգու հարևանությամբ վարձակալության է տրվում գրասենյակային տարածք` 28 քմ մակերեսով, որը գտնվում է 6 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում: Տարածքը կապիտալ եվրո վերանորոգված է: Ճակատային մասում տեղադրվել են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ, ինչը շատ լուսավոր է դարձրել սրահը: Հատակը սալիկապատված է, սանհանգույցը երեսպատված է սալիկներով և հագեցած է սանտեխնիկայով: Առկա է մշտական ջուր, էլեկտրաէներգիա, ունի հողանցման և եռաֆազ հոսանքի հնարավորություն: Ապահովված է հակահրդեհային համակարգով: Գտնվում է 1-ին գծում, մուտքը անմիջապես փողոցի կողմից է: Հարևանությամբ կան բանկեր, խանութներ, դպրոց, մանկապարտեզ, տրանսպորտի կանգառներ և այլն: Հարմար է ցանկացած գործունեության համար: Տարածքը ազատ կլինի մայիսի 1-ից: