Վարձակալության է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք` 170 քմ մակերեսով քաղաքի կենտրոնում՝ Թումանյան փողոցում: Գտնվում է բնակելի շենքի 1-ին հարկում, ունի 3 մուտք: Այն կապիտալ վերանորոգված է, հատակը ծածկված է սալիկներով: Տեղադրված են ցուցափեղկեր, ունի 3 օդորակիչ, բաղկացած է 2 սենյակից, խոհանոցից, 3 սանհանգույցից, որոնք սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով և առանձին աշխատասենյակից: Տարածքն ապահովված է բոլոր կոմունալ պայմաններով: Հարևանությամբ են անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերն ու տրանսպորտի կանգառները: Հարմար է ցանկացած տիպի գործունեություն ծավալելու համար: