Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան թաղամասում, վաճառվում է 3 հարկանի առանձնատուն բնակելի 450 քմ մակերեսով և 400 քմ մակերես հողոտարածքով: Այս գեղեցիկ և կոկիկ առանձնատունը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ՝ ճաղավանդակներով: Ունի անհանտական ջեռուցման համակարգ, հատակը պատված է որակյալ մանրահատակով և սալիկներով: Ընդհանուր տունը հարմարավետ կահավորված է և ապահովված է անհրաժեշտ կենցաղային պարագաներով: Բոլոր սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են սանտեխնիկայով: 1-ին հարկում կա հանգստի համար նախատեսված սենյակ, որտեղ տեղադրված է բիլիարդի սեղան, խմիչքների համար նախատեսված բար: Բակային հատվածը խնամված է, ունի բացօթյա լողավազան, ամառային խոհանոց՝ իր բոլոր հարմարություններով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: