Վաճառվում է 4 հարկանի գեղեցիկ շինությամբ նորակառույց առանձնատուն Աջափնյակի Նազարբեկյան թաղամասում, որի բնակելի մակերեսը կազմում է 520 քմ` յուրաքանչյուր հարկը` 130 քմ, և հողատարածքը` 800 քմ: Առանձնատան արտաքին պատերը և կտուրը կառուցված է, ներքին բաժանումները դեռ չեն արվել: Ունի նկուղ, որի երեսպատման աշխատանքներն արվել են` բազալտով: Նկուղում կա 4 մեքենայի ավտոկայանատեղի: Առկա է մշտական ջուր, կոյուղի, գազը հարևանությամբ է: 4-րդ հարկը մանսարդ է: Տունը պարսպապատված է: Թաղամասը արագ զարգանում է, հարևանությամբ ևս կան նորակառույց տներ: Գինը սակարկելի: