Ավանում, Նվեր Սաֆարյան փողոցում՝ ՊՆ-ի հարևանությամբ, վաճառվում է ամբողջովին կահավորված 2 հարկանի նորակառույց տուն/թաունհաուս: Տան մակերեսը 200 քմ է, հողատարածքը՝ 140 քմ: Առաջին հարկն ունի՝ մեծ նախասրահ, ավտոտնակ՝ հեռակառավարվող դարպասով, ընդարձակ հյուրասենյակ, նորաոճ խոհանոց և 1 սանհանգույց: 2-րդ հարկում գտնվում են 3 ննջասենյակները, 2 սանհանգույցը (մեկը հիմնական ննջասենյակում), բաց պատշգամբ, լվացքատուն/կաթսայատուն և ընդարձակ զգեստասենյակ (гардеробная): Հատակը ծածկված է վինիլով: Ունի անհատական ջեռուցման համակարգ, հատակը տաքացվող է: Տանիքը հարթ տեռասա է` 100քմ, լիարժեք օգտագործելի՝ անցկացված է ջուր և հոսանք, հետագա ամառային ժամանցի վայր կառուցելու նպատակով: Տան մի պատը ընդհանուր է հարևանի հետ, մյուս կողմում 4մ լայնությամբ հատվածում ավտոկայանատեղի է, և խաղալու հատված՝ փողոցից առանձնացված հեռակառավարվող դարպասով: Ետին բակ կարելի է դուրս գալ ինչպես հյուրասենյակի ետնամասից (ամբողջովին բացվող 2.3մ լայնությամբ "գառմոշկա") դռնով, այնպես էլ տան կողային հատվածից (2-րդ բաց ավտոկայանատեղի): Տան դիմացի հատվածում տներ չկան և հողը նախատեսված չէ բնակշինարարության: