Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն` Փարաքարում։ Բնակելի մակերեսը կազմում է 581.2 քմ, հողինը՝ 970քմ։ Առանձնատունը վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Տեղադրված է ջեռուցման համակարգ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 7 ննջարանից, 3 սանհանգույցից և 3 բաց պատշգամբներից: Սանհանգույցները սալիկապատ են, հագեցած են սանտեխնիկայով։ Ունի հանգստի համար նախատեսված հատված, որտեղ կա բիլիարդով խաղասրահ, շոգեբաղնիք, փոքր լողավազան, խորդանոց և 1 սանհանգույց: Առանձնատունը ամբողջությամբ պարսպապատված է: Բակում կան պտղատու ծառեր, եղևնիներ, բացօթյա լողավազան, ամառային խոհանոց` բուխարիով: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: