Վարձով է տրվում 4 հարկանի շքեղ նորոգված առանձնատուն Քեռու փողոցում (Բլուր թաղամաս)։ Բնակելի մակերեսը՝ 500 քմ է, հողատարածքը՝ 1000 քմ: Ինտերիերն ունի հետաքրքիր լուծումներով դիզայն: Տեղադրված է ջեռուցման և հովացման համակարգեր: 1-ին հարկում կա մեծ նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում՝ 4 ննջասենյակ, իրենց զգեստասենյակներով և սանհանգույցներով: 3-րդ հարկը մանսարդ է: Կա նկուղային հարկ, որն օգտագործվում է ժամանցի համար, այստեղ կա լողավազան, շոգեբաղնիք, լվացքատուն, պահեստային սենյակ, ավտոտնակ` 2 մեքենայի համար: Տունն ունի գեղեցիկ բակ` որտեղ կա այգի, բացօթյա լողավազան, ամառային խոհանոց, բուխարի: Առանձնատունը պարսպապատ է, ունի անվտանգության համակարգ` տեսախցիկներով: Տունն ունի տեսարան՝ դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր և Արարատ լեռը։ Կան Բացօթյա պատշգամբներ: