Վարձակալության է տրվում 3 հարկանի գեղեցիկ շիությամբ առանձնատուն Վահագնի թաղամասում` բնակելի 480 քմ մակերեսով և 650 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ եվրո վերանորոգված է, ինտերիերն իրականացրած է ինքնատիպ դիզայներական ոճով, ապահովված է բարձրակարգ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխության համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրատախտակով: 1-ին հարկում կա ավտոկայանատեղի` 2 մեքենայի համար, հանգստի սենյակ, 1 սանհանգույց, շոգեբաղնիք և խորդանոց, 2-րդ հարկում` հյուրասենյակ, խոհանոց` պատշգամբով, 1 ննջասենյակ, 1 սանհանգույց, 3-րդ հարկում կա լվացքատուն, 3 ննջասենյակ` սանհանգույցներով, զգեստասենյակներով և պատշգամբներով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, կա արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: