Վարձակալության է տրվում 3 հարկանի` մոդեռն կոնստրուկցիայով հետաքրքիր շինությամբ առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր էլիտար՝ Վահագնի թաղամասում: Շինության ընդհանուր մակերեսը՝ 450 քմ է, հողատարածքը՝ 800 քմ: Առանձնատունը բարձրակարգ նորոգված է և գրեթե չբնակեցված, ունի բարձր առաստաղ, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ, ունի անհատական ջեռուցման և հովվացման համակարգեր, հատակը ծածկված է պրեսգրանիտով և որակյալ լամինատով: Լոգասենյակներն ու սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով, առկա է վաննա և լոգախցիկ: Բաղկացած է հյուրասենյակից, ընդարձակ խոհանոցից, 4 ննջարանից, ունի զգեստասենյակ: Բոլոր ննջարաններն ունեն լոգասենյակներ: Բաց պատշգամբներից բացվում են գեղեցիկ տեսարաններ: Առկա է ավտոկայանատեղի` հեռակառավարվող դարպասներով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ, համալրված են վերջին սերնդի նորաոճ կահավորանքով և տեխնիկայով: Բակում ունի բացօթյա լողավազան, կա ամառային հանգստի տարածք` բուխարիով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: